Գարնանային առաջադրանքներ

Ա. Կարդացած ստեղծագործության անվանումը, հեղինակը

Հեղինակ-Վախթանգ Անանյան

Անվանում-Հովազաձորի գերիները

Բ. Տեղեկություններ այդ հեղինակի կյանքի մասին, ի՞նչ նշանավոր գրքեր է նա գրել

Նշանավոր գրքեր-«Սևանի ափին», «Որսորդական պատմվածքներ», «Հովազաձորի գերիները», «Չոլախ Թաքոն», «Կրակե օղակի մեջ»։

Կենսագրություն-Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։- Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

Գ. Ո՞վ էր ձեր կարդացած գրքի հերոսը, բնութագրեք, նկարագրեք նրան

Հերոսը-Աշոտ

Աշոտը բարի, խելացի և ընկերասեր տղա էր։

Աշոտը ընդունակ, ֆիզիկապես ուժեղ, համարձակ, որսորդ և բնասեր։

Դ. Թվարկեք ստեղծագործության բոլոր հերոսներին և մեկական բառով գրեք, թե նրանաք ինչպիսին էին:

Հասմիկ-Ընկերասեր և բարի։

Շուշան-Ընկերասեր և բարի։

Սարգիս-Ընկերասեր և փնթփնթող։

Դ. Ի՞նչ սովորեցիք այդ գրքից

Ես սովորեցի, որ պետք է ընկերասեր լինել, բարի և իրար օգնել։

Ե. դուրս գրեք ձեզ ամենից շատ դուր եկած հատվածը:

Խոնավ քարանձավի մի անկյունում դանդաղ կաթում էր, որից հասկացվում էր, որ ձյունը հալվում է ու դրսում տաք է։

Categories:

Թողնել մեկնաբանություն